Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հնդկական ֆիլմերի հայտնի դերասանը` «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի հաղորդավար

21:13, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Հնդկական ֆիլմերի հայտնի դերասանը` «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի հաղորդավար
     Հնդկական ֆիլմերի հայտնի դերասան Ամիթաբխ Բաչչանն արդեն 72 տարեկան է: Հավանաբար քչերը գիտեն, որ 1980-ականներին` կարիերայի գագաթնակետին, դերասանը զբաղվել է նաև քաղաքականությամբ` ընտրվելով խորհրդարանի պատգամավոր: Քաղաքական գործունեությունը, սակայն, կարճ է տևել` 3 տարի: Հասկանալով, որ իր տեղը կինոյում է, Բաչչանը վերադարձել է ու շարունակել նկարահանվել հնդկական տարբեր ֆիլմերում, որոնց թիվը հասնում է 200-ի:
2000-ից սկսած` դերասանը սկսել է զբաղվել նաև հաղորդավարական գործով. մինչ օրս վարում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ խաղի հնդկական տարբերակը:
2015-ին առաջին անգամ հայտնվել է Forbes-ի` ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկում: Այժմ նա զբաղվում է ռեժիսորական և պրոդյուսերական աշխատանքով: Ամուսնացած է, ունի որդի և դուստր: Որդու` Աբհիշեկի կինը հայտնի դերասանուհի, գեղեցկուհի Այշվարիա Ռայն է:
14975 | 0
Facebook