Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նեապոլի թանգարանի «գաղտնի կաբինետի» «ամոթալի» ցուցանմուշները

01:05, շաբաթ, 23 հունվարի, 2016 թ.
Նեապոլի թանգարանի «գաղտնի կաբինետի» «ամոթալի» ցուցանմուշները

Նեապոլի հնագիտական թանգարանում կա այսպես կոչված գաղտնի սենյակ՝ ոչ միանշանակ ցուցանմուշներով: Սա աշխարհի՝ էրոտիկ մշակույթի թեմատիկայով հնագույն թանգարանն է Այստեղ հավաքված են էրոտիկ արտեֆակտներ՝ հայտնաբերված Պոմպեյում (հին հռոմեական քաղաք՝ Նեապոլից քիչ հեռու: 79 թվականի օգոստոսի 24-ին Վեզուվ հրաբխի ժայթքման արդյունքում այն ծածկվել է հրաբխային լավայով և վերացել երկրի երեսից: Հնագիտական պեղումների արդյունքում այժմ դարձել է թանգարան բաց երկնքի տակ): Այս գտածոները հայտնաբերելուց հետո հնագետների մոտ հոդս են ցնդել կլասիցիզմի դարաշրջանի չոր ու խիստ էսթետիկայի մասին ձևավորված պատկերացումները:

«Ամոթալի» արտեֆակտները հայտնաբերվել են քաղաքի հասարակաց տան պեղումների ժամանակ. կենցաղային իրեր՝ արական սեռական օրգանի տեսքով, գրառումներ և որմնանկարներ, քանդակագործության նմուշներ, որոնք պատկերում են կենդանապղծության և սոդոմիայի տեսարաններ:

Գիտնականները երկար ժամանակ կասկածել են՝ ինչպես վարվել այս չափազանց բացահայտ արտեֆակտների հետ: Դրանց ճակատագիրը որոշել է Սիցիլիայի թագավոր Ֆրանչեսկո 1-ինն, ով կնոջ ու դստեր հետ մասնակցել է պեղումներին ու խիստ վրդովվել: 1819-ին նա հրամայել է այդ ամենը տեղափոխել մայրաքաղաք ու փակել «գաղտնի կաբինետում»: Իսկ ամոթալի բովանդակությամբ որմնանկարները, որոնք Պոմպեյում բազմաթիվ են եղել, հրամայել է քողարկել և բացել միայն որոշակի գումարի դիմաց, այն էլ՝ միայն տղամարդկանց առաջ:

«Գաղտնի կաբինետ»-ի դռները սկզբում բացվել են միայն նեղ շրջանակի մարդկանց համար, իսկ 1849-ին այն առհասարակ փակել են՝ պատելով աղյուսով: Որոշ ժամանակ անց այն, այնուամենայնիվ, բացել են, բայց միայն «հասուն տարիքի ու անթերի վարկանիշ ունեցող մարդկանց» համար:

1960-ականներին փորձ է արվել հանրայնացնել «գաղտնի կաբինետ»-ի պարունակությունը, սակայն այն տապալել են պահպանողականները: Հանրության համար այն բացվել է միայն սահմանափակ ժամանակահատվածով: Եվ միայն 2000 թվականին այն վերջնականորեն բացվել է, այժմ թանգարանի այս հատված մտնել կարող են բոլորն, իսկ անչափահասների մուտքը թույլատրվում է միայն ծնողների ստորագրությունից հետո: 2005-ին «գաղտնի կաբինետի» ողջ պարունակությունը տրամադրվել է Հնագիտության ազգային թանգարանին:

19619 | 3
Facebook