Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրներ, որտեղ շախմատ խաղալը մեղք է համարվում

19:23, ուրբաթ, 22 հունվարի, 2016 թ.
Երկրներ, որտեղ շախմատ խաղալը մեղք է համարվում

Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի Աբդուլ Ազիզ իբն Աբդուլլա Ալ աշ-Շեյխը հերթական կրոնական արգելքները հրապարակելու համար նախատեսված հեռուստաշոուի ընթացքում օրերս հայտարարել է, որ «շախմատ խաղալն այսուհետ համարվում է մեղք»: Ի թիվս այլ բացատրությունների՝ նա ասել է, որ շախմատը մոլախաղ է, ժամանակի և գումարի անիմաստ կորուստ, առաջացնում է ատելություն և թշնամանք խաղացողների միջև, ուրեմն, հակասում է իսլամի օրենքներին: Նոր ֆեթվան՝ կրոնական արգելքը, մուֆթին հիմնավորել է Ղուրանի այն օրենքով, որն արգելում է ալկոհոլը, մոլախաղերը, կռապաշտությունը և բախտագուշակությունը:

Բրիտանական «The Guardian» պարբերականը ենթադրում է, որ շախմատը Սաուդյան Արաբիայում դժվար թե լիակատար արգելքի տակ հայտնվի, բայց, ամենայն հավանականությամբ, կստանա «աննշան մեղք»-ի կարգավիճակ, այնպես, ինչպես երաժշտությունը:

Հարկ է նշել, որ 1979-ի Իսլամական հեղափոխությունից հետո հրապարակայնորեն շախմատ խաղալն արգելվել է նաև Իրանում ու հայտարարվել մեղք: Սակայն 1988-ին արգելքը հանվել էր, թույլատրվել էր խաղալ՝ առանց խաղադրույքներ կատարելու:

Շախմատ խաղալն արգելված է նաև Իրաքում:

17393 | 0
Facebook