Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չնայած Մոլդովայում բարձրացած բողոքի հզոր ալիքին` երկրում փակ դռների հետևում երդում է տվել նոր կառավարությունը

11:26, հինգշաբթի, 21 հունվարի, 2016 թ.
Չնայած Մոլդովայում բարձրացած բողոքի հզոր ալիքին` երկրում փակ դռների հետևում երդում է տվել նոր կառավարությունը

Մոլդովայում փակ դռների հետևում գիշերային հատուկ արարողության ժամանակ երդում է տվել երկրի նոր կառավարությունը:

Ինչպես գրում է BBC-ն, երկրում ձևավորված նոր կառավարության արդյունքում Մոլդովայի վարչապետ է դարձել Պավել Ֆիլիպը, ում թեկնածությունն էլ հենց դարձել էր երկրում ընդդիմության կողմից կազմակերպված լայնազանգված ցույցի պատճառ:

Նշվում է, որ կառավարության երդման արարողության ժամանակ ներկա է եղել նաև երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ով հայտարարել է, որ երկրում քաղաքական երկարատև անկայուն վիճակից հետո ձևավորված նոր կառավարությունը կօգնի դուրս բերել երկիրը ճգնաժամային վիճակից:

Նշենք, որ երկրում այս գիշեր զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նոր ձևավորվող կառավարության պատճառով, որի արդյունքում ցուցարարները ներխուժել են նույնիսկ կառավարության շենք:
17570 | 0
Facebook