Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գարնանային արձակուրդներ չեն լինի». Արմեն Աշոտյան

15:21, չորեքշաբթի, 20 հունվարի, 2016 թ.
«Գարնանային արձակուրդներ չեն լինի». Արմեն Աշոտյան
     Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ թեև կառավարությունից հանձնարարական չեն ստացել դպրոցները և մանկապարտեզները կրկին հետաձգելու հետ կապված, բայց իրենք արդեն քննարկել են, թե ինչպես լրացնել արդեն իսկ բաց թողնված տասնօրյա ժամանակահատվածը: «ԿԳ-ն երկու անգամ արձագանքել է առողջապահության նախարարության ահազանգերին։ Այս պահի դրությամբ` ևս մեկ շաբաթով հետաձգելու որոշում չկա»:
     Նախարարը նշեց է, որ գարնանային արձակուրդներ չեն լինի: Ինչպես նաև ավելացրեց, որ անհրաժեշտ է ևս հինգ օր բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:
     «Պետք է վերականգնել 24-36 ժամ: Դա հնարավոր կլինի լրացնել շաբաթ օրերի հաշվին, կամ ամեն օր լրացուցիչ մեկ ժամ ավելի պարապելով»,- ընդգծեց նախարարը:
10993 | 6
Facebook