Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ հայտնի ճարտարապետը կկառուցի մահմեդականների գլխավոր թանգարանը

19:06, երեքշաբթի, 19 հունվարի, 2016 թ.
Հայ հայտնի ճարտարապետը կկառուցի մահմեդականների գլխավոր թանգարանը

Mossessian Architecture ճարտարապետական կազմակերպությունը, որ գլխավորում է ֆրանսիահայ հայտնի ճարտարապետ, Բրիտանիայի ճարտարապետների թագավորական ինստիտուտի անդամ Միշել Մոսեսյանը, հաղթել է Մեքքայում մահմեդականների գլխավոր թանգարանի շինարարության իրավունքը ձեռք բերելու համար հայտարարված միջազգային մրցույթը:

Ճարտարապետն, ով այժմ ապրում է Լոնդոնում, կդառնա «Հավատի թանգարան»-ի հեղինակը:

Ինչպես հայտնում է De Zeen-ն, այս թանգարանի շինարարությանն սպասում է մահմեդական ողջ աշխարհը: Թանգարանը կառուցվելու է Մեքքայից 7 կմ հեռավորության վրա և խորհրդանշելու է մահմեդականության ծնունդը: Այն կունենա վիրտուալ մզկիթ, աուդիո- և վիդիոդահլիճներ, 3D ցուցասրահներ և կախովի այգիներ: Նշվում է, որ թանգարանի շինարարության համար անհրաժեշտ քարերը բերվելու են մահմեդական բոլոր երկրներից:

18853 | 0
Facebook