Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դպրոցական արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում դեռ չկա». Արմեն Աշոտյան

21:25, չորեքշաբթի, 13 հունվարի, 2016 թ.
«Դպրոցական արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում դեռ չկա». Արմեն Աշոտյան

Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրառում է արել` նշելով, որ դպրոցական արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում դեռ չկա:

«Ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների տեղեկացնեմ, որ արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում այս պահին չկա։ Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հնարավոր որոշման մասին պատշաճ կերպով կիրազեկենք։

Կրկին բոլորին առողջություն եմ մաղթում»,- գրել է Աշոտյանը։

10103 | 10
Facebook