Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կատարված ահաբեկչությունից հետո 3 ռուսաստանցի է ձերբակալվել, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունենալու համար: Այս մասին հաղորդել է թուրքական Dogan գործակալությունը:
Նշվում է, որ ռուսները ձերբակալվել են Անթալիայում, ոստիկանական ստուգումների ժամանակ: Ռուսաստանցիների մոտ բազմաթիվ փաստաթղթեր ու խտասկավառակներ են հայտնաբերվել, որոնցում ահաբեկչական կազմակերպության մասին տեղեկատվություն է եղել: