Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է աշխարհահռչակ երաժիշտ Դեվիդ Բոուին

11:55, երկուշաբթի, 11 հունվարի, 2016 թ.
Մահացել է աշխարհահռչակ երաժիշտ Դեվիդ Բոուին

Լոնդոնում մահացել է աշխարհահռչակ երաժիշտ Դեվիդ Բոուին: Նրա մահվան մասին լուրը հայտնել է որդին՝ կինոռեժիսոր Դանքան Ջոնսը: «Դեվիդ Բոուին խաղաղությամբ հանգավ այսօր՝ շրջապատված իր ընտանիքով՝ 18 ամիս խիզախորեն պայքարելով քաղցկեղի դեմ»,- ասել է նա:

Դեվիդ Բոուին «Գրեմմի»-ի, Saturn Awards-ի և այլ մրցանակների մրցանակակիր է:

Դեվիդ Բոուի Valentine's Day
Լայն հռչակ է ձեռք բերել անցյալ դարի 60-ականներին Space Oddity կոմպոզիցիայի թողարկումից հետո, որը դասական է դարձել համաշխարհային ռոքի համար:
Դեվիդ Բոուի Space Oddity

Լեգենդար երաժիշտը մի քանի օր առաջ է նշել 69-ամյակը և նույն օրն էլ՝ հունվարի 8-ին կայացել է նրա վերջին՝ Blackstar ալբոմի թողարկումը, որը թվով 27-րդն է: Rolling Stone ամսագիրն այն արդեն ճանաչել է Բոուիի ավագույն ալբոմը 1970-ականներից ի վեր:

Դեվիդ Բոուի Blackstar

29577 | 1
Facebook