Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Playboy-ը վաճառքի կհանի սեփականատիրոջ առանձնատունը

14:05, կիրակի, 10 հունվարի, 2016 թ.
Playboy-ը վաճառքի կհանի սեփականատիրոջ առանձնատունը

1927 թվականին կառուցված և այսօր Playboy Enterprises ընկերությանը պատկանող առանձնատունը գալիք ամիս կհանվի վաճառքի: Ղեկավարությունը դրա դիմաց նախատեսում է ստանալ 200 միլիոն ռուբլի: Սակայն անշարժ գույքի վաճառքի մասնագետները կարծում են, որ այս թիվը խիստ ուռճացված է, քանի որ ապագա գնորդները տունը, հավանաբար, կքանդեն, գրում են արևմտյան լրատվամիջոցները:

Արժեքավոր է հատկապես է այն տարածքը, որտեղ կառուցված է տունը: Դրա մակերեսը հասնում է 6 ակրի: Ըստ մասնագետների՝ հողամասի արժեքը մոտ 90 միլիոն դոլար է՝ հաշվի առնելով տան պատմությունը:

Նշվում է, որ վաճառքի պայմանագրի մեջ կա հատուկ կետ, որի համաձայն՝ Playboy ընկերության հիմնադիր Հյու Հեֆները կարող է ապրել այդ տանը մինչև իր մահը: Ապագա գնորդները կարող են ուսումնասիրել ամբողջ տունը՝ բացառությամբ ներկա տանտիրոջ ննջասենյակի:

13795 | 2
Facebook