Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թութանհամոնի ստնտուն, ամենայն հավանականությամբ, նրա քույրն է եղել

21:01, երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2015 թ.
Թութանհամոնի ստնտուն, ամենայն հավանականությամբ, նրա քույրն է եղել

Թութանհամոն փարավոնի ստնտու Մայյան, ամենայն հավանականությամբ, նրա քույրն է եղել: Այս եզրակացությանն են եկել Մայյայի դամբարանն ուսումնասիրող գիտնականները: Վերջերս զբոսաշրջիկների համար բացված դամբարանը հայտնաբերվել է 1996 թվականին՝ Կահիրեյից 20 կմ հարավ՝ Սաքքարում: Սակայն Մայյայի մումիան դեռևս հայտնաբերված չէ: «Մայյան ոչ այլ ոք է, քան Մերիթաթեն արքայադուստրը՝ Թութանհամոնի հարազատ կամ խորթ քույրը, կամ էլ՝ Էհնաթոնի և Նեֆերտիտիի դուստրը»,- հայտարարել է հնագետ Ալան Զիվը:

Դամբարանի հետազոտության ժամանանակ հետզոտողները գտել են խեցի, որի վրա գրված է եղել հանգուցյալի՝ բարձր խավի պատկանելության մասին: Փորձագետները նաև մատնացույց են անում Ամարնեի արքայական դամբարանի պատերից մեկի նկարը: Դրա վրա պատկերված է Մերիթաթանը՝ երեխային կրծքով կերակրելիս: Հետազոտողների խոսքերով՝ այդ երեխան հենց Թութանհամոնն է և ըստ նկարների՝ նրանք իրար շատ նման են:

29340 | 0
Facebook