Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Սեյրան Օհանյանի հրաժարականը

16:45, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2015 թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Սեյրան Օհանյանի հրաժարականը
     Ազատության հրապարակում ընթանում է «Նոր Հայաստան»-ի հրավիրած հերթական հանրահավաքը: Քիչ առաջ ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ասելով, որ այսուհետ առավել ակտիվ կերպով է անուններ տալու. «Որ քայլում ենք, երիտասարդները «Սերժիկ», ինչ-որ բան են ասում չէ՞... Հայտարարում եմ՝ «Նոր Հայաստանում» լինելու է խոսքի ազատություն, ում հասցեին՝ ինչ ուզում են, պետք է արտահայտեն: Բայց ես ունեմ մի առաջարկ, որ պատմության գիրկն անցնող մարդկանց, մեռնող ռեժիմներին ու հոգիներին հանգիստ տանք ու խոսենք հայրենիքի մասին: Գլխավոր հանցագործը, որ պետք է հրաժարական տա պետական դավաճանության, ժողովրդի ահաբեկչության, հեղաշրջման տմարդի փորձի համար, Սերժ Սարգսյանն է, Հովիկ Աբրահամյանը, Սուրիկ Խաչատրյանը և այլք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
     Այնուհետ քաղաքական գործիչը խոսեց կառավարության կազմի մասին՝ առանձնացնելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ անվանելով նրան պարկեշտ, ընտանիքի հայր, հերոս, ով, իր կարծիքով, կարող էր դառնալ ՀՀ նախագահ: Րաֆֆի Հովհաննիսյանը ապա շարունակեց. «Այն մարդը, որ իմ պատկերացմամբ կարող էր դառնալ ՀՀ նախագահ, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված ստի քվեարկության, ու ես պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը»:
5649 | 3
Facebook