Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես են կատուներն զգում երկրաշարժը

00:13, երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2015 թ.
Ինչպես են կատուներն զգում երկրաշարժը

Սեյսմիկ գոտում ապրող մարդկանց համար նորություն չէ, որ կատուներն զգում են մոտալուտ երկրաշարժը և դա արտահայտում անհանգիստ, ագրեսիվ վարքով: Համարվում է, որ երկրաշարժի վտանգն ունակ է զգալու կատուների 70 տեսակ, և առաջին հերթին՝ սովորական ընտանի կատուները: Սա շատ արժեքավոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ այս կենդանիները մշտապես ապրում են մարդկանց կողքին ու կարող են նրանց փրկության բանալին հանդիսանալ:

Համաձայն բազմաթիվ դիտարկումների՝ երկրաշարժերից առաջ կատուները շատ անհանգիստ են լինում, նրանց մորթին փշաքաղված է. ականջները՝ սեղմված գլխին: Նրանք երկար, անդադար ու առանց պատճառի մլավում են, դողացնում, երբեմն՝ կծկվում, թաքնվում կամ էլ դուրս թռչում տնից ու վերադառնում աղետից հետո:

Հնարավոր է, որ այս ընտանի կենդանիները զգում են հողի ամենաթույլ տատանումները, որոնք անկարող են ընկալել անգամ գերժամանակակից սարքավորումները:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ նրանք այդկերպ արձագանքում են ստատիկ էլեկտրականության ավելացմանն, ինչը նախորդում է երկրաշարժին: Ի դեպ, մարդկային օրգանիզմը ևս զգում է այդ փոփոխությունները, հաճախանում է պուլսը, լարվում է նյարդային համակարգը, սակայն մարդն ի վիճակի չէ այս նշանները վերագրել սպառնացող վտանգին: Բացի այդ, կատուները մարդուց ավելի ուժգին են արձագանքում Երկրի մագնիսական դաշտի փոփոխություններին և ինֆրաձայնին, որոնք հաճախ են նախորդում երկրաշարժերին:
     Հնարավոր է նաև, որ կատուների վրա ազդում են այս բոլոր գործոնները միաժամանակ, թեև հարկ է խոստովանել, որ գիտությունը դեռ չի գտել այս երևույթի վերջնական բացատրությունը:

9396 | 1
Facebook