Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այլասերվածությո՞ւն, թե վերադարձ արմատներին. նուդիզմի պատմությունը

01:06, երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2015 թ.
Այլասերվածությո՞ւն, թե վերադարձ արմատներին. նուդիզմի պատմությունը

Նուդիզմը՝ մերկ մարմնի ցուցադրությունը, բնավ էլ նոր միտվածություն չէ, ինչպես կարծում են շատերը: Դեռևս Հին Հունաստանում փառաբանվում էր մերկ մարմինը: Սպորտային միջոցառումների մեծ մասն իրականացնում էին մերկ մարզիկները: Անգամ «գիմնաստիկա» բառն առաջացել է հունարեն «գիմնոս»՝ «մերկ» բառից: Իսկ Հնդկաստանում նուդիզմն անգամ կրոնական արմատներ ունի, մերկանալը համարել են ազատագրում մահկանացու գոյությունից:

20-րդ դարասկզբին նուդիզմն սկսել է տարածվել ամբողջ Եվրոպայում, և առաջինն աշխարհին զարմացնողը պուրիտանական Գերմանիան էր: Տարատեսակ սոցիալական կազմակերպությունների տեսաբաններն առաջ էին քաշում մտածողության նոր տեսակ, որի հիմքում հենց մերկ մարմնի քարոզչությունն էր:

20-րդ դարի առաջին քառորդում նուդիստական շարժումները հասնում են անգամ նորաստեղծ Խորհրդային Միություն: 1925 թվականին Մոսկվայի փողոցում մարդիկ երթի են դուրս գալիս՝ մարմինները ծածկած միայն ժապավեններով: Նրանք իրենց համարում են «կորչի ամոթը» շարժման մասնակիցներ: Անգամ ԽՄ առաջնորդ Լենինն իր աշխատություններում գրել է. «Նուդիզմում կա պրոլետարական առողջ սկիզբ»:

Նուդիզմը ԽՍՀՄ-ում
Նուդիզմը ԽՍՀՄ-ում

Այս սոցիալական երևույթն, ըստ բժիշկների, ունի իր առավելություններն ու թերությունները: Մի կողմից, այն մարդիկ, ովքեր մերկանում են բոլորի աչքի առաջ, արագորեն ձերբազատվում են ֆիզիկական թերարժեքության բարդույթներից: Սակայն մի կողմից էլ, եթե նկատի առնենք զուտ ֆիզիկական կողմն, ապա պետք է հաշվի առնել, որ արևից չպաշտպանված մարմինն արագ է ծերանում ու պատվում պիգմենտային բծերով:

14030 | 4
Facebook