Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆեյսբուքյան այս գրառման համար թուրք բժիշկը դարձել է գործազուրկ ու հայտնվել մեղադրյալի աթոռին

19:08, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2015 թ.
Ֆեյսբուքյան այս գրառման համար թուրք բժիշկը դարձել է գործազուրկ ու հայտնվել մեղադրյալի աթոռին

Թուրքիայի Այդին քաղաքում շարունակվում է բժշկի դեմ տարվող դատական գործընթացն, ով մեղադրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին «Մատանիների տիրակալը» ֆիլմի հերոսներից մեկի՝ Հոլլումի հետ համեմատելու համար: Բժիշկ Բիլգին Չիֆթչին համեմատական լուսանկարների շարքը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում, ինչի պատճառով անմիջապես հեռացվել էր աշխատանքից ու հայտնվել դատական քաշքշուկների մեջ: Նրա իրավապաշտպանները պնդում են, որ Հոլլումը ֆիլմում բացասական կերպար չէ: Սակայն եթե կինոփորձագետներն ու հոգեբաններն ապացուցեն, որ կինոհերոսի հետ համեմատությունը անարգանք է նախագահի հասցեին, ապա նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:

14409 | 2
Facebook