Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում 14 մարդ է զոհվել հրաձգության արդյունքում. դիտարկվում է ահաբեկչության վարկածը

10:56, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2015 թ.
ԱՄՆ-ում 14 մարդ է զոհվել հրաձգության արդյունքում. դիտարկվում է ահաբեկչության վարկածը

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան-Բերնանդինո քաղաքում առնվազն 14 մարդ է զոհվել հրաձգության ժամանակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել են տեղի իշխանության ներկայացուցիչները: Եվս 14 մարդ վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց: «Մենք չգիտենք՝ դա արդյո՞ք եղել է ահաբեկչական ակտ, թե ոչ, սակայն հանցագործները լավ զինված ու պատրաստված են եղել»,- ասել են ՀԴԲ ներկայացուցիչները: Այժմ ոստիկանները փնտրում են կրակ բացողներին, որոնք եղել են ոստիկանական համազգեստով և դեպքի վայրից հեռացել են սև ամենագնացով:
     Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամլու ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է շտկումներ մտցնել զենք կրելու մասին օրենքի մեջ՝ հանուն քաղաքացիների անվտանգության:

17589 | 1
Facebook