Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոստիկաննե՛ր, արյան աղբյուրներն ուրիշ տեղ փնտրեք». Րաֆֆի Հովհաննիսյան

19:13, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Ոստիկաննե՛ր, արյան աղբյուրներն ուրիշ տեղ փնտրեք». Րաֆֆի Հովհաննիսյան

«Հայաստանի ճակատագիրը մեր միջոցով, մեզ հետևողների, այստեղ հավաքվածների միջոցով, դառնալու է մի համատեղ հրապարակ: Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է և Հանրապետական կուսակցությունն ապրում է իր վերջին օրերը: Այդ ջղաձգումները, որ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ, այն պաշտոնյաները, գյուղապետերը, նախարարները, շտաբի պետերը, այն չակերտավոր ընտիր տղերքը պատերազմ են հայտարարել սեփական երկրի և քաղաքացիների նկատմամբ, և մենք թույլ չենք տալու, որ իրենք այս կեղծ հանրաքվեի միջոցով ամրագրեն իրենց կուսակցապետությունը»,- Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ հրավիրած հանրահավաքում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կորչի՛ Հանրապետական կուսակցապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- բացականչեց նա` կոչ անելով ոստիկաններին` «արյան աղբյուրներն» ուրիշ տեղ փնտրել. «որովհետև դուք եք պատասխանատու Հայաստանի Հանրապետության քաղաքացու թեկուզ մի կաթիլ արյան համար… Էս ի՞նչ վախ է, վախկոտություն, թույլիկ, սուտ, կեղծիքի մեջ թաթախված թույլիկ իշխանիկներ, որ թույլ չեք տալիս շարքային քաղաքացին Գյումրիից, Վայոց Ձորից, Վանաձորից, տարբեր մարզերից նստի երթուղի և հասնի հրապարակ, հանրաքվեի և սահմանդրության մասին լուրեր ստանալու համար»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` շեշտելով` ոչի՛նչ կամ հաղթանա՛կ, ոչի՛նչ, կա՛մ Հայաստանի Հանրապետություն:

3925 | 1
Facebook