Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մավրիտանիայի նախագահը, ձանձրանալով, հրահանգել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին անցնել հանդիպման 63-րդ րոպեին

19:20, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Մավրիտանիայի նախագահը, ձանձրանալով, հրահանգել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին անցնել հանդիպման 63-րդ րոպեին

Մավրիտանիայի սուպերգավաթի խաղարկության՝ «Թևրագ» և «Զեյնա» ակումբների միջև հանդիպումն անսպասելի ավարտ ունեցավ։ Հանդիպմանը ներկա Մավրիտայի նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզը ձանձրացել է խաղի ընթացքում և 63-րդ րոպեին, երբ հաշիվը ոչ-ոքի 1։1 է եղել, հրահանգել է անմիջապես անցնել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին։ Երկրի նախագահի ցանկությունը փոխանցվել է գլխավոր մրցավարին, ով այն ի կատար է ածել։
     Արդյունքում սուպերգավաթը բաժին է հասել «Զեյնա» ակումբին։ Սակայն Մավրիտանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ահմեդ Ուլդ Աբդերահմանն ստիպված է եղել բացատրություններ տալ․
     «Ես լիովին հերքում եմ երկրի նախագահի՝ ֆուտբոլի գործերին խառնվելու փաստը։ Այդ իրավիճակի մասին որոշումը թելադրված է կազմակերպչական հարցերով և համաձայնեցված է ակումբների գլխավոր մարզիչների և նախագահների հետ»,- նշել է նա։

8052 | 1
Facebook