Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քննիչները հայտնել են մալայզիական Airbus A320 օդանավի կործանման պատճառը

18:35, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Քննիչները հայտնել են մալայզիական Airbus A320 օդանավի կործանման պատճառը

Ինդոնեզացի քննիչները հայտնել են մալայզիական Air Asia ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավի կործանման պատճառը:

Քննության վարկածով` ողբերգության պատճառը բորտային համակարգիչների անսարքությունն ու անսարքությունը շտկել փորձող անձնակազմի սխալն է եղել: «Անձնակազմի գործողությունները հանգեցրել են նրան, որ օդանավը շեղվել է նորմալ ընթացքից, որից հետո անձնակազմը չի կարողացել շտկել այն»,- ասվում է քննիչների հայտարարության տեքստի մեջ:

Հիշեցնենք, որ մալայզիական Air Asia ավիաընկերությանը պատկանող Airbus A320 կործանվել է անցած տարվա դեկտեմբերի 28-ին, Կալիմանտան կղզու մոտակայքում` Յավա ծովում: Օդանավում 162 մարդ է եղել:

7506 | 0
Facebook