Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորցիները մնացել են կեսճանապարհին. վարորդներին սպառնացել են զրկել լիցենզիայից. ՀՔԱ

17:45, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Վանաձորցիները մնացել են կեսճանապարհին. վարորդներին սպառնացել են զրկել լիցենզիայից. ՀՔԱ
     ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ ահազանգ է ստացել այն մասին, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով Վանաձորից Երևան մեկնող քաղաքացիները մնացել են կեսճանապարհին, քանի որ քաղաքացիների պնդմամբ, նրանց տեղափոխող 3 մեքենաներից երկուսի վարորդներին արգելել են շարժվել դեպի Երևան, թույլ չտալով դուրս գալ Վանաձորից և սպառնացել են զրկել վարորդական լիցենզիաներից: Հավելենք, որ երեք մեքենաներից մեկն ընդհանրապես հրաժարվել է տեղափոխել քաղաքացիներին՝ տեսնելով ստեղծված իրավիճակը: Մեզ հայտնեցին նաև, որ ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կողմից տրամադրված անվճար ավտոբուսների համար ևս արհեստական խոչընդոտներ են ստեղծվել Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ մոտ մեկ ժամ թույլ չտալով առաջ շարժվել, հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը;
5416 | 0
Facebook