Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ծիրանի այգի չունեմ, առաջին անգամ եմ լսում, հայրի՛կ ջան». Հրանտ Բագրատյան

17:22, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Ես ծիրանի այգի չունեմ, առաջին անգամ եմ լսում, հայրի՛կ ջան». Հրանտ Բագրատյան
     «Ընկեր Բագրատյան, Դուք ի՞նչ սեփականություն ունեք»,- դիմելով ՀՀ նախկին վարչապետ, Աժ պատգամավոր, «Ոչ»-ի անդամ Հրանտ Բագրատյանին՝ «Այո և Ոչ» նախագծի շրջանակներում հարցրեց Նոր Հաճընի բնակիչներից մեկը: Բագրատյանն ասաց, որ Հայաստանում ունի սեփական տուն և երկու բնակարան: «Որևէ բիզնես չունեմ, իմ կյանքում ստացվել եմ 3 մլն դոլար աշխատավարձ, վճարել եմ 1 մլն դոլարի հարկ: Ստացել եմ ամսական մինչև 40 հազար դոլար աշխատավարձ, որը կապված է ինչպես արտադրական գործունեության հետ, այնպես էլ՝ գիտական: Սեփականաշնորհումից չեմ օգտվել, բուդկա էլ չունեմ»,- նշեց նա:
     Քաղաքացու հարցին՝ իսկ ծիրանի այգի՞ն, ասաց. «Ի՞նչ այգի, առաջին անգամ եմ լսում ծիրանի այգու մասին, որտե՞ղ ա, հայրիկ ջան: Ծիրանի այգու եղածն ի՞նչ ա, բայց չունեմ, եթե տեղը ցույց տաս, կգնամ, կվերցնեմ: Եղածը բան չի, բայց չունեմ»:
4329 | 0
Facebook