Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որքան է կազմել թուրքական միրգ-բանջարեղեն արտահանողների կրած վնասը ռուսական պատժամիջոցների արդյունքում

16:41, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Որքան է կազմել թուրքական միրգ-բանջարեղեն արտահանողների կրած վնասը ռուսական պատժամիջոցների արդյունքում

Թուրքական միրգ-բանջարեղեն արտահանողները ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման և Ռուսաստանի կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքում կարող են մինչև 150 միլիոն ամերիկյան դոլարի վնաս կրել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` հղում անելով տնտեսական վերլուծությունների հարցերով զբաղվող թուրքական «Դյունյա» թերթին:

«Գնահատվում է, որ ռուսական պատժամիջոցների հետևանքով թուրքական մոտ 190 հազար տոննա միրգ և բանջարեղեն չի կարող արտահանվել Ռուսաստան, որի արդյունքում թուրք արտահանողների վնասը կարող է կազմել մոտ 150 միլիոն դոլար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է արգելել Թուրքիայից որոշ մթերքների ներմուծումը: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էին սառեցված մսամթերքն, ընտանի թռչունների միսն, աղացած կամ ծխեցված միսը, կաթն ու կաթնամթերքն, այդ թվում` կաթնաշոռն ու պանիրը, ձկնեղենը, ծովամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, բանջարեղենը:

9766 | 2
Facebook