Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Alfa Romeo-ն ազդարարել է իր առաջին քրոսովերի մասին

02:07, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2015 թ.
Alfa Romeo-ն ազդարարել է իր առաջին քրոսովերի մասին

Alfa Romeo-ի առաջին քրոսովերը կարող է դառնալ իր սեգմենտի ամենաարագընթաց ավտոմեքենան: Ինչպես պատմել է բրենդի ամերիկյան ստորաբաժանման ղեկավար Ռիդ Բիգլենդը Car and Driver-ին, նորույթը կստանա «իսկապես հիանալի իտալական դիզայն և անհամեմատելի դինամիկա»:
     Մոդելի պաշտոնական պրեմիերան, ըստ ամենայնի, տեղի կունենա 2016թ., Փարիզի ավտոսրահում: Տվյալ պահին մեքենան արդեն ցուցադրվել է մակնիշի դիլերներին: Քրոսովերի տեխնիկական բոլոր բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Հայտնի է միայն այն, որ մոդելը կառուցվելու է այն նույն Giorgio պլատֆորմի վրա, ինչ և Alfa Romeo Giulia նոր սեդանը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` քրոսովերի շարժիչային գամմայի մեջ մտնելու է նոր տուրբոդիզելային V6 շարժիչը: Բացի այդ սպասվում է Ferrari-հետ համատեղ մշակված հզոր շարժիչների ի հայտ գալը: Բենզինային շարժիչների միջև ամենահզորը կլինի 500 ձիաուժ հզորությամբ ագրեգատը: Թոփային դիզելային շարժիչը կստանա 350 ձիաուժ: Ավտոմեքենան առաջարկվելու է հետևի և ամբողջական քարշակով:

5533 | 0
Facebook