Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անապայում Թուրքիայի 24 քաղաքացի է ձերբակալվել

16:06, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Անապայում Թուրքիայի 24 քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի Անապա քաղաքի շինհրապարակներից մեկում Թուրքիայի 24 քաղաքացի է ձերբակալվել: Նրանք խախտած են եղել միգրացիոն օրենսդրությունը: Ներկա պահին դատարանը որոշում է Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը, հայտնում է «ԷռԲեԿա»-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի ոչնչացումից հետո 2 երկրների միջև հարաբերությունները սրվել են: Ռուսաստանը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ, այդ թվում` Թուրքիայի` Ռուսաստանում աշխատող քաղաքացիներին վերաբերող:

6080 | 0
Facebook