Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը ներքին զորքերի միջոցով փորձում է ճնշել Ադրբեջանի ծայրահեղականներին

15:33, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Ալիևը ներքին զորքերի միջոցով փորձում է ճնշել Ադրբեջանի ծայրահեղականներին
     Այսօր վաղ առավոտից Ադրբեջանում, Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում նախագահ Իլհամ Ալիևի վերահսկողությամբ սկսվել է հատուկ գործողություն՝ շիա ծայրահեղականներին ճնշելու, նրանց ունեցած զենքերն առգրավելու նպատակով: Ծանր զինտեխնիկայով պաշարված ավանում բնակիչներին արգելված է դուրս գալ փողոց, հրահանգված է բոլորին հանձնել զենքերը, փակ են ավան տանող բոլոր ճանապարհներն, անջատված է հեռախոսակապը:
     Նարդարանում հիմնականում կենտրոնացած են Ադրբեջանի ծայրահեղական ուժերը:
     Ավանում հատուկ գործողությունների պատճառ է հանդիսացել նախօրեին բնակիչների կողմից Մաշտաղա-Նարդարան մայրուղին փակելը: Ակցիայի մասնակիցները պահանջել են վերադարձնել ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանված 5 բնակիչների դիերը: Նշենք, որ նարդարանցիներն սպանվել են նոյեմբերի 27-ին, երբ մզկիթում աղոթքի ժամանակ ներխուժել են ոստիկաններն ու հայհոյանքներ տեղացել հավատացյալների հասցեին, բռնություններ գործադրելով՝ ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և ևս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում: Ադրբեջանի շիա մահմեդականները հայտարարել են «Մուսուլմանական միասնություն» շարժում սկսելու մասին և փորձել երկրում սահմանադրական հեղաշրջում իրականացնել, ասվում է Ադրբեջանի ՆԳՆ հայտարարության մեջ:
4549 | 0
Facebook