Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադամ Թյուսոյի թանգարանում հայտնվել է «Victoria's secrets»-ի հրեշտակ Ադրիանա Լիմայի մոմե արձանը

15:05, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Մադամ Թյուսոյի թանգարանում հայտնվել է «Victoria's secrets»-ի հրեշտակ Ադրիանա Լիմայի մոմե արձանը

Մադամ Թյուսոյի թանգարանի արձանների շարքը համալրել է նաև «Victoria's Secret» հայտնի բրենդի ամենահայտնի «հրեշտակներից» մեկի` ֆոտոմոդել Ադրիանա Լիմայի արձանը (Լիման հանդիսանում է վերոհիշյալ բրենդի հետ դրա պատմության ընթացքում ամենաերկար համագործակցություն ունեցած ֆոտոմոդելը):

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, 34-ամյա գեղեցկուհու մոմե արձանը հայտնվել է թանգարանի նյույորքյան մասնաճյուղում: Արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել հենց ինքը` Լիման:

Արձանը ստեղծվել է Լիմայի գրավիչ կերպարներից մեկի հիման վրա` ալ-կարմիր ներքնազգեստով, որը ֆոտոմոդելը ցուցադրել է «Victoria's secrets»-ի` 2013թ-ի ցուցադրության ժամանակ:
16722 | 0
Facebook