Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծյունինգ արածը դո՛ւ ես». Արծվիկ Մինասյանը՝ Եղվարդի բնակչին

14:20, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Ծյունինգ արածը դո՛ւ ես». Արծվիկ Մինասյանը՝ Եղվարդի բնակչին
     «Որքանո՞վ կարող ենք գարանտ ունենալ, որ նոր Սահմանադրությունը կկատարվի, որովհետև, եթե իշխանությունը լեգիտիմ լիներ, կհամաձայնեի ձեզ հետ, բայց այն լեգիտիմ չէ»,- Եղվարդում դիմելով «Այո»-ի ճակատի անդամներից Արծվիկ Մինասյանին՝ հարցրեց քաղաքացիներից Վիգենը: «Լեգիտիմության չափանիշի գնահատման տեսակետից գոյություն ունեն տարբեր տեսակետներ: Լեգիտիմություն է ոչ միայն այն, որ համարում եք ընտրություններն արդար կամ ոչ, նաև այն, որ հասարակությունն ընդունում է այս անձանց՝ իշխանություն կամ ոչ: Եթե ընդունում եք, որ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է, նրա բերած նախաձեռնությունը քննարկում, պետք է համարեք, որ, այո՛, լեգիտիմ է»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրությունը նախատեսում է իշխանության պատասխանատվություն, ընդդիմությանը տալիս հնարավորություն՝ օգտագործելու այդ լծակը:
     Քաղաքացին արձագանքեց. «Մեր հասարակությունն էս ճահճի ամենատուժածն է, իսկ իրական դաշնակները սաղ «Ոչ»-ի կողմնակից են: Ծյունինգ արված դաշնակները՝ փողի համար քծնվող են, բոլորը գնում են իշխանության տակ»:
     Արծվիկ Մինասյանը վրդովվեց. «Ծյունինգ արածը դու ես, երիտասա՛րդ, շոու մի՛ արա, հայտնիր կարծիքդ, բայց չփորձես վիրավորել»:
9280 | 2
Facebook