Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն». Արմեն Մկրտչյանը մեջբերում է Ճապոնիայի վարչապետի խոսքերը

13:20, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն». Արմեն Մկրտչյանը մեջբերում է Ճապոնիայի վարչապետի խոսքերը
     «Ինչո՞ւ պետք ա ուսուցիչը երկրում ամենանվազագույն աշխատավարձը ստանա, հետո էլ ասենք՝ գնա, լավ որակ տուր, ո՞նց տա, եթե հացի խնդիր ա լուծում»,- Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ»-ի ճակատի անդամ Արմեն Մկրտչյանը՝ համեմատություն անցկացնելով Ճապոնիայի հետ: «Ճապոնիայի վարչապետին հարցրին, ասին՝ ո՞րն ա ձեր երկրի հաջողության գրավականը: Ասաց՝ ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ ու նախարարի չափ լիազորություն: Մեր հաջողության գրավականը ո՞րն ա՝ էն, ինչ ունենք ու վաղն ավելին չենք ունենալու՝ այս փաստաթղթին «Այո» քվեարկելով: Այլ կերպ ասած՝ «Այո»-ով դաբրո ենք տալու էն ամենին, ինչ մինչև հիմա անօրինություն ա համարվել»,- հավելեց նա:
9782 | 0
Facebook