Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դրամը գահավիժում է. տարադրամի փոխարժեքները ՀՀ բանկերում

13:00, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Դրամը գահավիժում է. տարադրամի փոխարժեքները ՀՀ բանկերում

Հայաստանյան բանկերն այսօր` դեկտեմբերի 1-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները.

· 1 դոլարի միջինացված փոխարժեքն` առք` 481.32 դրամ, վաճառք` 485.90 դրամ,

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքն` առք` 507.27 դրամ, վաճառք` 516.62 դրամ,

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքն` առք` 7.19 դրամ, վաճառք` 7.47 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 482.50 դրամ է` «ԲՏԱ Բանկ»-ում, նվազագույն փոխարժեքը 478 դրամ է` «Յունիբանկ»-ում: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 486 դրամ է` միաժամանակ 17 բանկերում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում են և 4 բանկ` 485.50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «ԲՏԱ Բանկ»-ը` 510 դրամ, նվազագույնը` 505 դրամ է` «Արդշինբանկ»-ում, «Արարատբանկ»-ում և «Յունիբանկ»-ում: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 518 դրամ է` «Արարատբանկ»-ում և «Անելիք Բանկ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արմսվիսբանկ»-ը` 514 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7.27 դրամ է`, «Պրոմեթեյ Բանկ»-ում և «ԲՏԱ Բանկ»-ում: Նվազագույնը 7.10 դրամ է` «Զարգացման Հայկական Բանկ»-ում և «Յունիբանկ»-ում: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «Առեկսիմբանկ Գազպրոմբանկ»-ը` 7.60 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «ԲՏԱ Բանկ»-ը` 7.40 դրամ:

ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

6896 | 0
Facebook