Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բացահայտվել է Թուրքիայի` «ԻՊ» զինյալներից նավթի գնման սխեման. «The Globe»

14:06, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Բացահայտվել է Թուրքիայի` «ԻՊ» զինյալներից նավթի գնման սխեման. «The Globe»

Քուրդ և թուրք մաքսանենգերը նավթ են գնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող զինյալներից, այնուհետև տեղափոխելով դրանք Սիրիայի և Իրաքի տարածքով, վաճառքի են հանում: Այս մասին հայտնում է իսրայելական «The Globe»-ը:

Աղբյուրը նշում է, որ թուրք մաքսանենգերի վաճառքի հանված նավթի հիմնական գնորդները Թուրքիան և Իսրայելն են: Այդ միջոցով «Իսլամական պետությունը» օրական 20-40 հազար բարել նավթ է վաճառում` վաստակելով ամեն օր 1-1,5 միլիոն դոլար:

Նշվում է, որ ահաբեկիչները նավթն արդյունահանում են Սիրիայի արևելյան հատվածում գտնվող Դի Ա-Զուր քաղաքում գտնվող հանքից և Իրաքում գտնվող ևս երկու նավթահանքերից: Դրանից հետո այն տեղափոխվում է Իրաքում գտնվող քրդական Զաքհու քաղաք, որը սահմանակից է Սիրիայի և Թուրքիայի հետ: Հենց այդ ժամանակ գործարքի մեջ են մտնում նաև միջնորդները (նաև` իսրայելցի), ովքեր և տեղում որոշում են, թե ինչ գնով պետք է վաճառվի նավթը: Ընդ որում` այդ գործընթացի ժամանակ նավթը վաճառվում է ընդամենը 15-16 դոլարով մեկ բարելի դիմաց, մինչդեռ համաշխարհային շուկայում «Բրենթ» մակնշման նավթի գինն, օրինակ, վաճառվում է մոտավորապե 41-45 ամերիկյան դոլարով` մեկ բարելի դիմաց:

Դրանից հետո մաքսանեգերի հատուկ խումբը վաճառված նավթը տեղափոխում է թուրքական նավահանգիստներ, որտեղից էլ դրանք ուղղվում են արդեն պատվիրատուների մոտ:

Աղբյուրը հիշեցնում է նաև «Financial Times»-ի` օգոստոսին հրապարակված այն հոդվածը, որտեղ նշվում էր, որ Իսրայելը հանդիսանում է անօրինական նավթի խոշորագույն գնորդներից մեկը: Ըստ պարբերականի տվյալների` Իսրայելն իր նավթի վերջին տարիների պաշարի 75%-ն ստացել է անօրինական ճանապարհով` Իրաքի քրդերից:

13177 | 0
Facebook