Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական միրգ-բանջարեղենը կփոխարինվի հայկականով. «Ռոսսելխոզնադզոր»

12:33, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Թուրքական միրգ-բանջարեղենը կփոխարինվի հայկականով. «Ռոսսելխոզնադզոր»

Ինչպես հայտնի է, Ռուսաստանն արգելել է մի շարք մթերքների, այդ թվում` մրգի և բանջարեղենի ներկրումը Թուրքիայից, բայց արգելքն ուժի մեջ կմտնի մի քանի շաբաթից հետո միայն: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Գերատեսչության ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն հայտարարել է, որ սահմանափակումներից հետո ռուսաստանցիները միրգ-բանջարեղենի պակաս չեն զգա: Ըստ նրա` Ռուսաստանն այս ոլորտում այդքան էլ մեծ կախվածություն չունի ներկրումներից: Երկիրն ավելացրել է միրգ-բանջարեղենի արտադրությունը մի շարք շրջաններում: Բացի այդ, Ալեքսեենկոյի հաղորդմամբ` Հայաստանը պատրաստ է արդեն այժմ լրացնել գոյացած բացն ու ավելացնել միրգ-բանջարեղենի արտադրությունը, որը նախատեսված կլինի հատկապես ռուսական սպառման շուկայի համար: Վրաստանը ևս կավելացնի դեպի Ռուսաստան այս մթերքների արտահանման ծավալները:

6518 | 0
Facebook