Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգո Կարապետյանը հորդորել է գյուղմթերք արտահանող ընկերություններին ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները

11:13, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Սերգո Կարապետյանը հորդորել է գյուղմթերք արտահանող ընկերություններին ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները
     ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցություն է ունեցել հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորությունները: «Պաշտոնապես հրապարակվել է գյուղատնտեսական այն մթերքների ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ներկրել Թուրքիայից: Սրանով նոր հնարավորություններ են ստեղծվում տեղական արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա իրենց գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները»,- նշել է Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով` այժմ մենք հանրապետությունում ունենք բավարար քանակությամբ թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաև ջերմոցային արտադրանք, որը կարող ենք արտահանել ռուսական շուկա: Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում: Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հուզող խնդիրներին և խոստացել, որ պետությունն իր կողմից պատրաստ է աջակցել արտահանումներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:
3144 | 1
Facebook