Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Gangnam Style»-ի հեղինակի նոր երգը 9 ժամում 750 հազար դիտում է ապահովել

11:41, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Gangnam Style»-ի հեղինակի նոր երգը 9 ժամում 750 հազար դիտում է ապահովել

Հարավկորեական երգիչ Psy-ն, ով նաև հանրահայտ «Gangnam Style» երգի հեղինակն է, նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել:

Ըստ դիտումների վիճակագրության` «YouTube» պաշտոնական կայքում հրապարակած «Daddy» նոր երգի տեսահոլովակն ընդամենը 9 ժամվա ընթացքում արդեն 750 հազար դիտում է ապահովել, որից 80 հազար դիտորդները «հավանել են երգը»: Այժմ տեահոլովակի դիտումների թիվն արդեն մոտենում է 3 միլիոնին:

Հիշեցնենք, որ հեղինակի «Gangnam Style» երգը դեռևս պահպնում է համաշխարհային ռեկորդակրի իր դիրքերը` ունենալով 101 միլիոն «հավանում» և 2,46 միլիարդ դիտում:
7881 | 1
Facebook