Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆրանսիան աջակցում է ահաբեկիչներին». Ասադ

11:00, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Ֆրանսիան աջակցում է ահաբեկիչներին». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Česká televize-ին տված հարցազրույցի ժամանակ աջակցել է Պրահայում խաղաղության համաձայնագրի ստորագրման գաղափարն ու հավանական է համարել դա: Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ չի հավատում, որ Սիրիայի հակամարտության հարցով խաղաղության համաձայնագրի կնքումը փարիզում հնարավոր է: «Սիրիացիները կասեն, որ խաղաղության ամրապնդման հարցով բանակցություններ օրինակ Փարիզում անցկացնել հնարավոր չէ, քանի որ Ֆրանսիան աջակցում է ահաբեկիչներին ու նպաստում պատերազմին, ոʹչ խաղաղությանը»,- հայտարարել է Ասադը:

Ըստ նրա` խաղաղության հաստատման հարթակ կարող է դառնալ Չեխիան` շնորհիվ իր հավասարակշռված դիրքորոշման:

Հիշեցնելով, որ Սիրիայիմ տիրող պատերազմի ընթացքում իր տնից զրկվել է 11 միլիոն մարդ, նրանց մի մասը գնացել են այլ երկրներ, այդ թվում` նաև Եվրոմիության, Ասադը նկատել է, որ սիրիացիները բարի, հայրենասեր, ճշմարիտ մարդիկ են, չնայած նրանց մեջ կան նաև ահաբեկիչներ:

9500 | 0
Facebook