Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ի քարոզիչները գաղտնի հակաքարոզ են անցկացնում

13:06, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
ՀՀԿ-ի քարոզիչները գաղտնի հակաքարոզ են անցկացնում
     Վերջին օրերին «Այո»-ի քարոզարշավն անհասկանալի դրսևորումներ է ունենում: Ըստ լուրերի՝ հանրապետականները ոչ մի կերպ չեն կարողանում հանրությանը համոզել «Այո» քվեարկելու: Չի օգնում նաև առաջարկվող, ավանդական 5000 դրամը: Ասում են՝ ՀՀԿ ներկայացուցիչները հայտնվել են «դժվար» իրավիճակում: Բանն այն է, որ վերջինները ստացել են դրամական միջոցներ, որը պետք է բաժանվեր՝ ամեն գնով «Այո» կորզելու համար: Ըստ լուրերի՝ քաղաքացիները, սակայն, ոչ մի կերպ չեն ընդունում կաշառքը և չափազանց կոշտ են պատասխանում՝ նույնիսկ եթե խնդրող հանրապետականը մտերիմ բարեկամ է: Համաձայն խոսակցությունների՝ հանրապետականները ճարահատյալ սկսել են անկեղծանալ և բարեկամների ու մտերիմների շրջանում պատմում են, որ «նույնիսկ ՀՀԿ-ականներն են զզվել ներկա իշխանությունից....», որ բոլոր «հանրապետականները նույն վիճակում են, քաղաքացիները չեն էլ ուզում լսել ոչ մի բառ, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է դրամին...» և որ իրենց ստիպողաբար են ուղարկում տնետուն՝ մարդկանց կաշառելու: Ասում են նաև, որ հանրապետական քարոզիչները հարևան-բարեկամներին տեղեկացնում են, որ եթե իրենց վրա դրված պլանը չկատարեն, ապա ՀՀԿ-ն խիստ հաշվեհարդար է տեսնելու յուրաքանչյուրի հետ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9111 | 5
Facebook