Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանը կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ. «168 ժամ»

10:26, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Հայաստանը կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Երեկ ողջ օրվա ընթացքում ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում էր մի տեղեկություն, ըստ որի` Կրեմլ ներկայացված ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն` Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել՝ հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային և ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն և մոտոհրաձգային ու հետևակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր:
     Այս տեղեկատվությունը երեկ պաշտոնական հաստատում չստացավ, չնայած, կրկնում ենք, ակտիվորեն շրջանառվում ու տարածվում էր ռուսական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:
     168.am-ի աղբյուրների համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նախօրեին կարճատև՝ մի քանի ժամյա այցով գտնվել է Հայաստանում, ենթադրաբար՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում: Թե ինչ նպատակով, հայտնի չէ: Ակնհայտ է, սակայն, որ այս երկու տեղեկությունները կապված են իրար հետ, և մեկը լրացնում է մյուսին:
     Եթե իսկապես Պուտինը նման հրահանգ է իջեցրել, ապա ակնհայտ է, որ ՌԴ պաշտպանության նախարարը պետք է այցելեր Գյումրի՝ տեղում այդ հրահանգն «իրացնելու համար»: Կամ, եթե Շոյգուն ժամանել է Հայաստան, ապա, վստահաբար՝ ինչ-որ հույժ կարևոր առաքելությամբ: Եվ ուրեմն, եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա նշանակում է, որ այս օրերին Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով»:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:

7581 | 2
Facebook