Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հայտնել է ռուսական կործանիչի խոցման իրական պատճառները. Էրդողանը նշել է իր հրաժարականի պայմանները

11:06, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Պուտինը հայտնել է ռուսական կործանիչի խոցման իրական պատճառները. Էրդողանը նշել է իր հրաժարականի պայմանները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է հրաժարական տալ, եթե ապացույցներ ներկայացվեն, որ իր երկիրը նավթ է գնում «Իսլամական պետությունից», հայտնում է «Դեյլիի Սահաբ»-ը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր բազմիցս հայտարարել, որ որ Թուրքիան ահռելի չափերով նավթ է գնում ԻՊ ահաբեկիչներից: Այս մասին նա խոսել է նաև Փարիզում կայացած կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում: Ավելին, նա համոզմունք է հայտնել, որ ռուսական կործանիչը ոչնչացվել է հենց այդ պատճառով: «Մեր ինքնաթիռը խոցելու որոշումը թելադրվել է նավթը Թուրքիա հասցնելու ուղիներն ապահովելու նպատակով: Իսկ թուրքմեններին պաշտպանելը միայն պատրվակ էր»,- ասել է Պուտինը:
     Источник lifenews.ru

16123 | 0
Facebook