Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Տաշիր Գրուպ»-ը ներկայում «ՀԷՑ»-ի միայն 25%-ի սեփականատերն է. «ՀԺ»

10:06, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Տաշիր Գրուպ»-ը ներկայում «ՀԷՑ»-ի միայն 25%-ի սեփականատերն է. «ՀԺ»
     «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հիմնական բաժնետերը շարունակում է մնալ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպը» ներկայում հանդիսանում է «ՀԷՑ»-ի միայն 25 տոկոսի սեփականատերը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով «Ինտեր ՌԱՕ»-ի հրապարակած ֆինանսական հաշվետվությանը:
     «Ըստ այդմ՝ այս տարվա հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած գործարքի արդյունքում «Տաշիրին» է անցել «ՀԷՑ»-ի 25 տոկոս գումարած մեկ բաժնետոմս փայամասը: «Տաշիրը» ճիշտ նույնքան փայամաս է ստացել նաև «ՀրազՋԷԿ»-ում և այս ձեռնարկության հիմնական սեփականատերը ևս շարունակում է մնալ «Ինտեր ՌԱՕ»-ն: Այս երկու ձեռնարկություններում նշված փայամասերը ստանալու համար «Տաշիրը», ըստ հրապարակված փոստաթղթի, վճարել է 8 միլիոն 250 հազար դոլար:
     Ուշագրավ է նաև, որ «ՀրազՋԷԿ»-ի վերաբերյալ գործարքը առուվաճառք չէ: «Ինտեր ՌԱՕ»-ի հաշվետվության մեջ նշված է, թե այս էլեկտրակայանի բաժնեմասը հանձնվել է «Տաշիրին» ինչ-որ փոխհատուցման դիմաց՝ «за денежное вознагрождение»: Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ն դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու խնդրանքով և հոկտեմբերի 1-ին ստացել էր այդ թույլտվությունը: Երևի ՌԱՕ-ն հետո փոշմանել է»,- հավելել է թերթը:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:
3366 | 0
Facebook