Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է 2015-ի լավագույն մարզչի հավակնորդների եռյակը

21:00, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Հայտնի է 2015-ի լավագույն մարզչի հավակնորդների եռյակը
     ՖԻՖԱ-ի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է 2015-ի լավագույն մարզչի հավակնորդների եռյակը։ Լավագույնի կոչման համար պայքարում են «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և Չիլիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին։ Հիշեցնենք, որ 2014/15 մրցաշրջանում Էնրիկեն «Բարսելոնա»-ի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող։ Պեպ Գվարդիոլան «Բավարիա»-ի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն, իսկ Խորխե Սամպաոլին Չիլիի ազգային ընտրանու հետ հաղթել է Ամերիկայի Գավաթի խաղարկությունում։ Հիշեցնենք, որ 2014-ին լավագույն մարզիչ էր ճանաչվել Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը։
3018 | 0
Facebook