Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է «Ոսկե Գնդակ-2015»-ի հավակնորդների եռյակը

20:26, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Հայտնի է «Ոսկե Գնդակ-2015»-ի հավակնորդների եռյակը
     ՖԻՖԱ-ի պաշտոնական թվիթերյան էջը ներկայացրել է «Ոսկե Գնդակ-2015»-ի հավակնորդների եռյակը։ Հեղինակավոր մրցանակի համար կպայքարեն «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարն, ինչպես նաև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե Գնդակի» հանձման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2016-ի հունվարի 11-ին։ Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին այս մրցանակին արժանացել է 4 անգամ՝ 2009-ից 2012 թվականներին, Կրիշտիանու Ռոնալդուն՝ 3 անգամ՝ 2008, 2013 և 2014 թվականներին, իսկ Նեյմարը դեռևս չի արժանացել այդ մրցանակին։
5005 | 0
Facebook