Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քոբի Բրայանթը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

18:00, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Քոբի Բրայանթը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
     NBA-ի աստղ Քոբի Բրայանթը հայտարարել է, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի իր կարիերայում։ Այս մասին «Լոս Անջելես Լեյքերս»-ի 37-ամյա պաշտպանը հայտնել է երկրպագուներին բանաստեղծության ձևով։ «Սիրտս կդիմանա բոլոր հարվածներին։ Բայց մարմինս գիտի, որ եկել է «ցտեսություն» ասելու ժամանակը։ Դա նորմալ է»,- գրել է Բրայանթն՝ իր «Սիրելի՛ բասկետբոլ» բանաստեղծության մեջ։
     Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի ողջ ընթացքում՝ 1996/97 մրցաշրջանից սկսած, նա հանդես է գալիս «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում։ Բասկետբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը։
8815 | 0
Facebook