Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չենք պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել». Դավութօղլուն` Սու 24-ի խոցման վերաբերյալ

16:45, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Չենք պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել». Դավութօղլուն` Սու 24-ի խոցման վերաբերյալ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը չի պատրաստվում ներողություն խնդրել ռուսական Սու 24 կործանիչի խոցման առիթով: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Ո´չ Թուրքիայի վարչապետը և ո´չ էլ նախագահը չեն պատրաստվում ներողություն խնդրել մեր պարտականությունները կատարելու համար: Մեր օդային տարածքը պաշտպանելը մեր պարտականությունն է, և այդ հարցում մեր բանակը պարզապես իր պարտքն է կատարել: Ոչ մի երկիր թող մեզնից ներողություն չակնկալի»,- հայտարարել է Դավութօլուն` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն էլ իր հերթին նշել է, որ դաշնակիցները պաշտպանում են Թուրքիայի` սեփական օդային տարածքը պաշտպանելու իրավունքը:

6249 | 2
Facebook