Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Bugatti-ն հայտարարել է Chiron հիպերքարի պրեմիերայի օրը

02:05, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Bugatti-ն հայտարարել է Chiron հիպերքարի պրեմիերայի օրը

Bugatti ընկերությունը կներկայացնի Chiron հիպերքարը Ժնևի ավտոսրահում 2016թ մարտին: Մեքենայի գները սկսվելու են 2.1 մլն եվրոյից: Ավտոմեքենան թողարկելու են սահմանափակ քանակությամբ` 500 օրինակով: Տվյալ պահին ընկերությունը հավաքել է արդեն ապագա հիպերքարի 100 պատվեր: Նորույթը դառնալու է Bugatti մակնիշի շարքի միակ մոդելը, քանի որ Veyron-ը կհանվի կոնվեյերից 2015թ:
     Հիպերքարի տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` նորույթը հագեցնելու են 8.0-լիտրանոց W16 բենզինային շարժիչով: Շարժիչը կոմլեկտավորելու են չորս տուրբինով, որոնցից երկուսը էլեկտրական են լինելու: Դրա շնորհիվ սպորտքարի հզորությունը կկազմի 1500 ձիաուժ: Շարժիչն աշխատելու է յոթաստիճան փոխանցատուփի հետ համատեղ:
     Մինչև 100կմ/ժ մեքենան կբացի 2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 460կմ/ժ: Այդպիսով, Chiron-ը կդառնա ամենաարագընթաց սերիական ավտոմեքենան աշխարհում:

5063 | 0
Facebook