Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Tata հնդկական ընկերությունը գաղտնազերծել է նոր հեչբեքի դիզայնը

00:06, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Tata հնդկական ընկերությունը գաղտնազերծել է նոր հեչբեքի դիզայնը

Tata հնդկական ընկերությունը հրապարակել է Zica նոր հեչբեքի առաջին լուսանկարները: Ավելի վաղ մոդելը հայտնի էր Kite անվան տակ: Մեքենայի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Մեքենան հավաքվելու է Գուջարատի գործարանում (Հնդկաստան): Ավելու ուշ նորույթը կստանա սեդան թափքով տարբերակ:


     Zica հեչբեքը կկառուցեն Indica նորացված պլատֆորմի վրա: Մեքենայի հիմնական մրցակիցներն են համարվում Chevrolet Beat, Maruti Suzuki Celerio-ն և Hyundai i10-ը: Ըստ նախնական տվյալների` մոդելը հագեցվելու է 1.2-լիտրանոց բենզինային շարժիչով: Շարժիչային գամմայի մեջ մտնելու է նաև դիզելային ագրեգատը 64 ձիաուժ հզորությամբ և 142 Նմ պտտող պահով: Շարժիչներն աշխատելու են 5-աստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ համատեղ: Հասանելի կլինի նաև ավտոմատ տրանսմիսիան:

4687 | 0
Facebook