Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականներն արդարացրին Կոլումբոսին. սիֆիլիսը նա չի բերել Եվրոպա

22:06, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Գիտնականներն արդարացրին Կոլումբոսին. սիֆիլիսը նա չի բերել Եվրոպա

Եվրոպայում սիֆիլիս սեռավարակային հիվանդությունը արագորեն տարածվել է այն ժամանակ, երբ հայտնի ճանապարհորդ Քրիստափոր Կոլումբոսը նոր էր վերադարձել Նոր Աշխարհից: Դա է եղել պատճառը, որ դարեր ի վեր Կոլումբոսին և նրա թիմին մեղադրել են սեռավարակն իրենց հետ բերելու և Եվրոպայում տարածելու համար: Սակայն վերջերս գիտնականներին հաջողվել է վերականգնել Կոլումբոսի հեղինակությունը: Պարզվել է, որ սիֆիլիսը Եվրոպայում եղել է դեռ 14-րդ դարում: Բնածին՝ մորից երեխային փոխանցված սիֆիլիսի նշաններ են հայտնաբերվել Վիենայի բժշկական համալսարանի գիտնականներն՝ ուսումնասիրելով ավստրիական հնագույն գերեզմաններում հայտնաբերված կմախքները:

Բնածին սիֆիլիսի հետքերը նրանք գտել են կմախքների ատամների ուսումնասիրությունների ժամանակ, վարակվածներից մեկը երեխա է եղել, որ թաղվել է 1320 թվականին: Հնարավոր է՝ սա Եվրոպայում սիֆիլով վարակվածության ամենավաղ ապացույցն է:

Նշենք, որ Եվրոպայում սիֆիլիսի լայնածավալ բռնկումը տեղի է ունեցել 1490-ականներին: Այն, համաձայն աղբյուրների, շրջել է ամբողջ Եվրոպայով Իտալական առաջին պատերազմի ժամանակ (1494–1498):

Եվրոպայում սիֆիլիսի տարածման 2 հայտնի վարկած կա: Առաջինը կապված է ստրկավաճառության հետ, որի համաձայն՝ եվրոպացիներն այս վեներական հիվանդությամբ վարակվել են աֆրիկացի ստրուկներից: Երկրորդ վարկածով՝ այն մայրցամաքում տարածել են Կոլումբոսն ու նրա թիմակիցներն, ովքեր վարակվել են Կարիբյան ավազանի տեղաբնիկներից:

Այսօր աշխարհում սիֆիլիսով հիվանդ է 36 միլիոն մարդ կա, ամեն տարի գրանցվում է վարակվածության 12 միլիոն դեպք:

6347 | 0
Facebook