Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարության անունը կլինի «Հանրապետական», «Դաշնակցություն», թե «Ժառանգություն», մեկ ա, ինձ պետք ա, որ ես լավ ապրեմ». Չարենցավանի բնակիչ

14:41, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Կառավարության անունը կլինի «Հանրապետական», «Դաշնակցություն», թե «Ժառանգություն», մեկ ա, ինձ պետք ա, որ ես լավ ապրեմ». Չարենցավանի բնակիչ
     «Հայաստանի հեռուստաընկերություններն ընդդիմադիր ձայներին բլոկադա են արել, սա հնարավորություն է՝ ազատ եթեր մտնելու ու նաև բնակիչների հետ շփվելու,- «Այո և Ոչ» հեռուստանախագծի եթերում չարենցավանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ»-ի ճակատի անդամ Արմեն Մկրտչյանը:
     Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների փաստաթղթին՝ վերջինը նշեց, որ դա լուրջ փաստաթուղթ է, բայց չունի երաշխիք: «Առաջ ասում էին մեծամասնականով օլիգարխներ էին անցնում, բայց առաջարկվող համամասնականով էլ են անցնելու: ԱԺ անցնելու համար օլիգարխն ինչի՞ համար է, նրա, որ ձայներ բերի»,- ասաց նա:
     «2018-ին Սերժ Սարգսյանի կառավարման ժամկետն ավարտվում է, դրա համար պետք է մեխանիզմ, որ նա մնա կուսակցության նախագահ, բայց իշխի պետական ապարատներին, նշանակումներն ինքն անի ու պատասխանատվություն չկրի»,- հավելեց Մկրտչյանը:
     Չարենցավանցիներից մեկն արձագանքեց. «Իմ համար մեկ ա՝ կառավարության անունը կլինի Հանրապետական, Դաշնակցություն, թե Ժառանգություն, ինձ պետք ա, որ ես լավ ապրեմ, օրենքն աշխատի»:
3276 | 0
Facebook