Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ աղջիկը գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս դասի». «Գլաձոր» համալսարանի ռեկտոր

15:02, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Էդ աղջիկը գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս դասի». «Գլաձոր» համալսարանի ռեկտոր
     «Էդ աղջիկը գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս դասի: Ինքնուրույն վաստակում էր իր ուսման վարձն ու սովորում: Նորմալ աղջիկ էր, բացասական բան էդ մարդու հասցեին կարծում եմ՝ ոչ մեկը չի կարող ասել»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում` խոսելով օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի անդամներից Նելլի Մինասյանի մասին, ասաց «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:
     Ռեկտորը նշեց, որ ինքը նույնպես դասավանդել է Նելլիին. «Ակտիվ ուսանող չէր: Գլաձորյան միջոցառումներին ակտիվ մասնակից չի եղել: Բացակայության հարցում էլ ակտիվ չէր»:
     Հարցին` անակնկա՞լ չէր Նելլիին զինված խմբի կազմում տեսնելը, Ժորա Ջհանգիրյանը պատասխանեց. «Ի՞նչ, սպասում էիք, որ կարող է էդ աղջիկն ինչ-որ բանի մեջ մեղադրվե՞լ: Բոլորդ զբաղված եք միայն Նելլիով, մյուսները ձեզ չեն հետաքրքրում, միայն Նելլին է ձեզ հետաքրքրում: Գնացեք, մյուսների ով լինելը պարզեք»,- եզրափակեց նա:
     Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Երևանում զինված խմբավորում է վնասազերծվել, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել ծանր հանցագործություններ:
10969 | 0
Facebook