Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանին սպասվում է կա՛մ Յանուկովիչի, կա՛մ Չաուշեսկուի տարբերակը». Ժիրայր Սեֆիլյան

13:01, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Սերժ Սարգսյանին սպասվում է կա՛մ Յանուկովիչի, կա՛մ Չաուշեսկուի տարբերակը». Ժիրայր Սեֆիլյան
     Ի՞նչ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանին՝ առաջիկա գործընթացներից հետո, ասուլիսի ժամանակ դիմելով Ժիրայր Սեֆիլյանին, հարցրին լրագրողները:
     «Եթե նա գիտակցի պահի լրջությունը և հերթական անգամ չփորձի արհամարհել հայ ժողովրդին, առնվազն իրեն սպասվում է Յանուկովիչի տարբերակը, իսկ եթե փորձի դիմադրել, ավելի վատթարագույնը կարող է լինել՝ մինչև Չաուշեսկուի տարբերակը: Ընտրությունը նրանն է, մեր հորդորն է, որ ռեժիմի պարագլուխը փորձի նահանջը կազմակերպել ոչ բռնությամբ ու էս ամեն ինչից դուրս գանք խաղաղ մեթոդով»,- ասաց բանախոսը:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանն անդրադառնալով դեկտեմբերի 1-ի հանրահավաքին, ասել էր, որ վրաններ տեղադրելու մասին իրազեկում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, բայց այդ մասին վերջնական որոշումը կլինի վաղն՝ Ազատության հրապարակում:
4630 | 1
Facebook