Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օմբուդսմենի ներկայացուցիչները՝ կալանավորված խմբի հետ հանդիպման մասին

14:21, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Օմբուդսմենի ներկայացուցիչները՝ կալանավորված խմբի հետ հանդիպման մասին

Նոյեմբերի 27-ին ՀՀ օմբուդսմենի տեղակալն ու արագ արձագանքման վարչության պետն այցելել են վերջին օրերի միջադեպի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին և նույն գործով կալանավորված 5 կանանց՝ Մարինե Կատանյանին, Ասյա Մկրտչյանին, Նելլի Մինասյանին, Լիլիթ Թորոսյանին և Սրբուհի Այվազյանին: Նրանք բոլորը նշել են, որ չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, և խնդրել են փոխանցել որոշ լրատվամիջոցների և առանձին անհատների, որ մինչև քննության ավարտը չպիտակավորեն իրենց և հարգեն իրենց անմեղության կանխավարկածը:
     Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույց են ունեցել կալանավորված Արթուր Վարդանյանի հետ, ով հայտնել է, որ որևէ բողոք չունի ՁՊՎ-ի կամ ՔԿՀ-ի պահման պայմաններից, իր նկատմամբ վերաբերմունքից, սակայն ինքնազգացողությունը փոքր-ինչ վատ է եղել:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից նշեցին, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, և նրա առողջականի հետ կապված ամեն ինչ կարգին է: Ինչպես նշեց մամուլի պատասխանատուն, պարբերաբար այցեր կկազմակերպեն՝ ձերբակալվածներին տեսակցելու համար:

4346 | 0
Facebook