Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ ո՞նց էր՝ Պերմյակովին չկարողացան էդ պահին բռնել, գիշերով էկան, էս մարդկանց բռնեցին». Լևոն Թոքմաջյանն՝ ԱԱԾ-ի գործողությունների մասին

12:01, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Էդ ո՞նց էր՝ Պերմյակովին չկարողացան էդ պահին բռնել, գիշերով էկան, էս մարդկանց բռնեցին». Լևոն Թոքմաջյանն՝ ԱԱԾ-ի գործողությունների մասին
     Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԱԾ-ի՝ Նորք Մարաշում իրականացրած գործողություններին, ասել է, որ շատ հարցեր իր համար դեռևս անպատասխան են: «Մի մասը գտնում է, որ թատրոն էր, մի մասն՝ ուրիշ բան: Էդ ո՞նց էր՝ Պերմյակովին չկարողացան էդ պահին բռնել, գիշերով էկան, էս մարդկանց բռնեցին: Էնքան հարցականներ կան... Կամ էսքան մարդասպանություն ա լինում, չեն կարում բացահայտել... Բա էդքան զե՞նքը...»:
    
    
Հակոբ Ավետիքյան, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հակոբ Ավետիքյան, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի համար ևս այս պատմության մեջ տարօրինակ հանգամանքներ կան: «Տարօրինակ էր, որ ոչ պաշտոնական աղբյուրից հայտարարվեց: Բացի այդ, ՀՀ-ում խնդիր կա անվստահության դեպի իշխանություններն ու այն ունի իր պատճառները, զարգացման ձևերը, դրա համար էլ հասարակությունը երկակի ընդունեց դեպքը: Ինչ վերաբերում է ձերբակալվածներին ու նրանց միտումներին, չեմ կարող որևէ բան ասել. ինֆորմացիան քիչ է: Նման հարցերում, որոնք շատ են հետաքրքրում հասարակությանը, մշտապես դուռը բաց է մնում ենթադրությունների առաջ: Չեմ ասում՝ պատկան մարմինները քննությանը խանգարող մանրամասներ հայտնեն, բայց գոնե պետք է արագ, օպերատիվ տեղեկություններ տրամադրեն»,- նշեց նա:
6719 | 0
Facebook